ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հարճի ծառայություն առաջարկողներն են առաջին «ռասխոդ» լինողները

Հարճի ծառայություն առաջարկողներն են առաջին «ռասխոդ» լինողները
18.05.2025 | 13:24

«Նիկոլը» (տեսակի մասին է խոսքը) հայրենիքի գաղափար չունի, քանզի ինքն իր հայրենիքի գաղափարում աղքատի, թերիի, նվաստացվածի, չպայքարողի, հանձնվողի հոգեբանությունից ծնված ատելության կրող է դարձել, իսկ երբ աղքատությունը մտածողություն է, քեզ համար դրախտը, կոմֆորտի զոնան կենցաղային երջանկությունն է՝ «իրական Հայաստանի» թեզ՝ կուշտ փորով, ինչ-որ հաճույքների բաղադրիչների բավարարմամբ, ուժեղ թվալու իմիտացիայով:

Տիրանայում Էրդողանի ժպիտը՝ քեզ գնահատական, դու էլ գիտես, թե դա ինչ էր:

Հիմար, դեռ փրկության տարբերակ կա:

Էն Լավրովի հետ թեյախմությունը վկա, ռասկլադ է փոխվել:

Քեզ ասել էին Մոսկվայում՝ չխաբես, Վատիկանում էլ վիճակ ու իրավիճակ է փոխվել (ՀՀ նախկին մոլորյալ դեսպանը պատվիրատու է փնտրում՝ սպասարկի):

Լակոտների ժամանակն անցել է, երկիրը մեկուկես րոպեում «ռասխոդ» կանեն, հիմա՛ր:

Հիշի՛ր, հարճի ծառայություն առաջարկողներն են առաջին «ռասխոդ» լինողները:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ